ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայոց ցեղասպանություն` դաս, որը չյուրացվեց

«Ադոլֆ Հիտլերը ժամանակին ասել է. «Վերջիվերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»: Նրա այս խոսքերը ժամանակակից աշխարհին նույնքան բնորոշ են, որքան այն ժամանակ. չարիքին դիմակայելու ձախողումն ուժ է տալիս չարիքին:

Մարդու էությանը բնորոշ է կարծել, թե «չարիքը» վաղ անցյալին վերագրվող գաղափար է, սակայն իրականում այն մեր իրականության, մարդու էության մի մասն է, որը ժամանակ առ ժամանակ այնքան ակնհայտ է երևում: Չարիքը չճանաչելով ու դրա դեմը չառնելով` մենք նպաստում ենք դրա բարգավաճմանը։
  Չնայած, որ կան անթիվ-անհամար ապացույցներ` դեռևս գտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր ամբողջովին ժխտում են Հայոց ցեղասպանությունը:
Հարյուրութ տարի անց ոչ ոք չի դատապարտել Օսմանյան կայսրությանն ու դրա անմիջական հետնորդին` Թուրքիային, իրենց գործած վայրագությունների համար: Որքան էլ ապշեցուցիչ է հնչում, սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելն ու ԱՄՆ-ն, ևս չեն ճանաչել սարսափելի այդ դեպքերը:
Իսկ ո՞վ է ասելու «այլևս երբեք» հայ ժողովրդի համար: Մենք ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք Հոլոքոստի սարսափների մասին` պահանջելով փոխհատուցում: Մենք արդարություն ենք պահանջում Ռուանդայի ցեղասպանության համար: Մենք քայլեր ենք ձեռնարկում ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ խտրական վերաբերմունքը փոխելու համար: Մենք բողոքում ենք Դարֆուրում զանգվածային սպանությունների դեմ ու դատում նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում:
Սակայն վայրագությունները շարունակում են տեղի ունենալ, իսկ միջազգային կառույցները լռում են: Ինչո՞ւ: Որովհետև ոչ ոք չի ցանկանում ընդունել չարիքի գոյությունը: Այս նույն պատճառով 100 տարի անց Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչված պատմական փաստ է»,-գրում է հեղինակը:
Այնուհետև նա ներկայացնում է մի շարք պատմական փաստեր Ցեղասպանության վերաբերյալ` հիշեցնելով, որ դրա սկիզբը դրվել է ոչ թե 1915թ., այլ շատ ավելի վաղ` 1890-ականներին:
«Դե իսկ գագաթնակետը եղել է 1915թ. ապրիլի 24-ը, երբ աշխարհն ականատես եղավ երբևէ տեղի ունեցած ամենադաժան վայրագություններից մեկին: Մեկուկես միլիոն մարդ լկտիաբար թալանվեց, ստորացվեց, բռնաբարվեց ու սպանվեց  սոսկ հայ լինելու պատճառով: Մի՞թե 100 տարի անց աշխարհի գերտերություններից ճանաչում պահանջելն այդքան մեծ բան է: Մի՞թե Թուրքիային մարդկության դեմ գործած իր հանցանքների համար պատասխան տալու պահանջն այդքան մեծ բան է: Սեփական սխալների ճանաչման ժխտումը միայն սնում է չարիքը»,-շարունակում է հեղինակը` կարծելով, որ դեռևս 1890-ականներին չարիքի դեմն առնելու դեպքում 1915թ. չէր լինի, ինչպես նաև չէին լինի այլ ազգերին առնչվող սպանդերը:
 
«Այժմ մենք պետք է համախմբվենք հանուն բարոյական արդարության և հիշենք, որ չարիքը մեր պատկերացրածից էլ ավելի լուրջ ու իրական վտանգ է: Չարիքի դեմն առնելու համար մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունն ու պատասխանատվության ենթարկենք մարդկության դեմ գործած այդ հանցանքի հաշվետուներին: «Այլևս երբեքը» հայերին էլ է վերաբերում»,- եզրափակում է հոդվածագիրը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: